Կարևոր իրադարձություններ

Թրամփի վարկանիշն ընկել է ընտրություններից հետո մինչև նվազագույն նշագիծ

11 Հունվար, 2017 20:23
Թրամփի վարկանիշն ընկել է ընտրություններից հետո մինչև նվազագույն նշագիծ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն զգալիորեն իջել Է պետության ղեկավարի՝ 2016 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո: Այս մասին  հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով  հարցումը, որն անցկացվել է Քվինիփեքսի համալսարանին առընթեր հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից:

Ինչպես նշվում է, այժմ Թրամփի գործողություններին հավանություն Է տալիս բնակչության 37 տոկոսը: Սա զգալի անկում է նոյեմբերի վերջի 44 տոկոսի համեմատությամբ: Ամերիկացիների մեծամասնությունը (51 տոկոսը) դժգոհ Է ընտրված նախագահից:

Հանրապետականին ավելի ու ավելի հոռետեսորեն են գնահատում նաև արտասահմանում: Եթե նոյեմբերին 59 տոկոսը կարծում էր, թե Թրամփի օրոք ԱՄՆ-ի վիճակը կբարելավվի, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 52 տոկոս:

 

Միևնույն ժամանակ հարցման մասնակիցների 34 տոկոսը (41 տոկոսի համեմատությամբ) այն համոզմունքն ունի, որ նա ավելի լավ նախագահ կլինի, քան Բարաք Օբաման:

Իսկ առայժմ Թրամփի վարկանիշն ավելի բարձր է, քան ընտրություններից անմիջապես առաջ. այն ժամանակ Թրամփի վարկանիշը կազմել  է 34 տոկոս:

 

Լրահոս

Դիտել ավելին