Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում փողոցային ավտոմրցարշավների հայտնի մասնակից Մառա Բաղդասարյանի եղբայրները փորձել են փախցնել նրան կալանավայրից

10 Հունվար, 2017 15:29
Մոսկվայում փողոցային ավտոմրցարշավների հայտնի մասնակից Մառա Բաղդասարյանի եղբայրները փորձել են փախցնել նրան կալանավայրից

Մոսկվայում փողոցային ավտոմրցարշավների հայտնի մասնակից, «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ Մառա Բաղդասարյանի եղբայրները փորձել են փախցնել նրան կալանավայրից։

 life.ru կայքի փոխանցմամբ` կալանավայրում հավաքվել են Մառայի ընկերները, որոնցից մեկը ներկայացել է որպես նրա եղբայր: Վերջինս ոստիկաններին է ներկայացրել տուգանքի վճարման անդորրագիրը, սակայն այնտեղ անհրաժեշտ թուղթը չի եղել։ Երբ հասկացել է, որ իրեն բաց չեն թողնի, Մառան նստել է Mercedes-ը և փորձել փախչել, սակայն ոստիկանները կանխել են դա: Մառան ասել է, որ վատ է զգացել իրեն, այդ պատճառով էլ որոշել է հեռանալ։ Նրա հանդեպ նշանակվել է վարչական հետաքննություն։

Նշենք, որ Մառա Բաղադասարյանը 55 չվճարված տուգանքների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար դատապարտվել է 595 ժամ ուղղիչ աշխատանքնքների։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին