Կարևոր իրադարձություններ

Օրվա աստղագուշակ

10 Հունվար, 2017 03:10
Օրվա աստղագուշակ

Խոյ ( 21.03-20.04)

 

    Իրադարձությունը, որն այսօր տեղի կունենա, Դուք չեք կարող ոչ փոխել, ոչ կանխել, ոչ էլ արագացնել: Արժե՞ ժամանակ վատնել փորձերի վրա։

Ցուլ (21.04-21.05)

 

    Այժմ Ձեզ մոտ պետք է լավ արտահայտված լինի կանխազգացողությունը: Նրան էլ հենց ականջ դրեք:

Երկվորյակ (22.05-22.06)

 

    Այսօրվա ամենամեծ հաճույքը Դուք կստանաք երեկոյան ընտանիքի հետ տանը համեղ ընթիք վայելելիս: Բայց մեկ վերապահումով` եթե ընթրիքի պատրաստմանը Դուք չմասնակցեք:

Խեցգետին (23.06-23.07)

 

    Հարկ չկա ժամանակ կորցնել Ձեր գործողություններին արդարացում գտնելու համար: Գործն  արդեն արված է: Զբաղվեք մեկ  ուրիշ բանով:

Առյուծ (24.07-24.08)

 

    Այսօր կարող եք ունենալ կպչուն մի գաղափար, որը Ձեզ հանգիստ չի տա, քանի դեռ այն չիրագործեք կամ համոզվեք, որ դա անիրականանալի է: Ձեզ հետ շփվելը հեշտ չի լինի:

Կույս ( 25.08-23.09)

 

    Դուք, թերևս, լավ պատկերացնում եք առաջիկա Ձեր գործողությունների շրջանակը և վստահ եք, որ, ինչպես բազմիցս ապացուցվել է, այն Ձեզ հաջողություն կբերի: Սխալվում եք: Հենց դրա փորձած լինելն էլ Ձեզ հետ կարող է չար կատակ խաղալ: Որոշակի ճշգրտումներ մտցրեք:

Կշեռք ( 24.09-23.10)

 

    Հաճույքով հանգստանալիս, այնուամենայնիվ արժե հիշել, որ Ձեր ազատությունը սահմաններ ունի, որոնք վերջանում են այնտեղ, որտեղից սկսվում են մարդկության մնացած հատվածի ազատությունները: Դուք վստա ՞հ եք, որ ոչ մեկի չեք խանգարում:

Կարիճ (24.10-22.11)

 

    Իհարկե, ամեն ինչ քաոսից է սկսվել, սակայն ստեղծելով քաոս Ձեր կյանքում, հույս մի ունեցեք, թե այն անպայման սկիզբը կլինի մի նոր գեղեցիկ բանի: Որոշակի կարգ ու կանոնը Ձեզ չէր խանգարի:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

    Այսօր  իրադարձությունները չեն ընթանա այնպես, ինչպես  ծրագրել էիք, ավելին` հակառակ ընթացք կունենա: Պատրաստվեք նախօրոք, Ձեր ծրագրերը շուռ տվեք հարյուր ութսուն աստիճանով և կհասնեք Ձեր ցանկալի արդյունքին:

Այծեղջուր (23.12-20.01)

 

    Եթե Ձեզ ինքնուրույն չեք զգում կամ այդպիսին չեք, բայց մեծ ցանկություն ունեք ձեռք բերելու այդ հատկությունը, ապա այսօր իմաստ ունի հերթական քայլը կատարել այդ ուղղությամբ: Դրա հաջողությունը երաշխավորված է, թեև վերջինը չի լինի այդ ճանապարհին:

Ջրհոս (21.01-19.02)

 

    Լավ օր է լայնածավալ հարձակում սկսելու համար Ձեր գլխավոր թերություններից մեկի դեմ: Միայն թե պետք է իմանալ` հատկապես որի:

Ձուկ (20.02-20.03)

 

    Այսօր խիստ անհրաժեշտությունը Ձեզ կստիպի իջնել աբսուրդային մտածմունքների երկնային բարձունքներից: Ի դեպ,  կարող եք շատ չտխրել` դա ժամանակավոր բնույթ է կրում:

 

Լրահոս

Դիտել ավելին