Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    482

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,88
    8,13

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Հեռախոսի 7 հնարավորություն, որոնք մինչև հիմա չեք օգտագործում

08 Հունվար, 2017 19:45
Հեռախոսի 7 հնարավորություն, որոնք մինչև հիմա չեք օգտագործում

Զանգել աշխարհի ցանկացած վայր, հաղորդագրություններ ուղարկել բոլոր ընկերներին, գտնել ցանկացած տեղեկատվություն… Սա, իհարկե, քիչ չէ, բայց այն ամենը չէ, ինչ կարող է անել ձեր հեռախոսը։ Adme.ru-ն ներկայացրել է հեռախոսի 7 հնարավորություն։

Հեռախոսը կարող եք վերածել գաղտնալսող սարքի

Ամեն ինչ շատ պարզ է. հեռախոսը թողնում եք ցանկացած վայրում, զանգահարում հեռախոսահամարին, որը տեղադրված է բջջային հեռախոսում։ Զանգին ավտոմատ պատասխանելուց հետո հանգիստ լսում եք, թե ինչ է տեղի ունենում։

Ընդմիշտ արգելափակել հեռախոսը

Այս գործառույթը կարող է օգտակար լինել հատկապես այն դեպքում, երբ հեռախոսը գողացել են, և չեք ցանկանում, որ դա անող անձինք շարունակեն օգտագործել այն։ Յուրաքանչյուր հեռախոս ունի սերիական համար, որը բաղկացած է 15 թվից։ Եթե հեռախոսը գողացել են, կարող եք զանգահարել օպերատորին, նրան հայտնել այդ թվերը։ Հեռախոսն ընդմիշտ կարգելափակվի։ Հեռախոսի սերիական համարն իմանալու համար անհրաժեշտ է պարզապես հավաքել հետևյալ կոդը՝ *#06#:

Մանրադիտակ պատրաստել

Փոքր լինզայի օգնությամբ կարող եք լուսանկարներ անել մեծ հեռավորության վրա։ Ինքնաշեն մանրադիտակի պատրաստումը երկար ժամանակ չի խլի։ Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ է հարկավոր անել այդ նպատակով։

Լուսանկարել ջրի տակ

Տեխնոլոգիաների այսպիսի զարգացածության պայմաններում նույնիսկ ոչ բոլոր հեռախոսներն անջրանցիկության ֆունկցիա ունեն։ Սակայն ջրի տակ լուսանկարել կարող եք ցանկացած հեռախոսով։ Ինչպե՞ս։ Ձեզ հարկավոր է ընդամենը պոլիէթիլենային պատյան։ Ի դեպ, այն կարող եք պատրաստել սեփական ձեռքերով։

Ֆեյսքոնթրոլ

Android ծրագրային ապահովմամբ աշխատող բոլոր հեռախոսներն ունեն այս ֆունկցիան, սակայն դրան շատ քչերն են ուշադրություն դարձնում։ Իրականում այս գործառույթն ավելի ապահով է, քան սիմվոլներից բաղկացած գաղտնաբառերը։ Այս ֆունկցիան ակտիվացնելու համար «Անվտանգություն» բաժնում ընտրեք «Արգելափակում» հատվածը և ընտրեք համապատասխան ֆունկցիան։

Հոլոգրամա ստեղծել

Ընդամենն անհրաժեշտ է ձեռքերի ճկունություն և մի քանի գործողություն։

Երկարացնել ցանկացած սմարթֆոնի կյանքը

Բնական է, որ ժամանակի ընթացքում սմարթֆոնների բնիկները կեղտոտվում են։ Սակայն քչերին է հայտնի, որ սա դառնում է հեռախոսի՝ շարքից դուրս գալու հիմնական պատճառներից մեկը։ Դրանից խուսափելու համար գոյություն ունի պարզ միջոց. օդով լի ներարկիչը մոտեցրեք բնիկին և հանեք օդը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին