Կարևոր իրադարձություններ

Ներկայացվել է Android օպերացիոն համակարգով Nokia-ի առաջին հեռախոսը

08 Հունվար, 2017 18:12
Ներկայացվել է Android օպերացիոն համակարգով Nokia-ի առաջին հեռախոսը

Ներկայացվել է Android օպերացիոն համակարգով Nokia-ի առաջին հեռախոսը։ Նախկին մոդելներն աշխատել են Symbian, Windows Phone և Linux համակարգերով։

Nokia 6-ը կթողարկվի 2017 թվականի առաջին կիսամյակում։ Հեռախոսը կվաճառվի միայն Չինաստանում։ Արժեքը 250 դոլար է։ Նոր հեռախոսը կունենա 64 գբ հիշողություն, 4 գբ օպերատիվ հիշողություն և 16 մեգապիքսելանոց տեսախցիկ։ Ինչպես նշում է Forbes-ը՝ Nokia 6-ը սովորական հեռախոս է միջին գնային հատվածից։

Նշվում է, որ 2017 թվականին Nokia-ն կթողարվի Android համակարգով 6-7 հեռախոս, որոնց իրացման շուկաների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

 

Լրահոս

Դիտել ավելին