Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ հետախուզությունը լավագույններից մեկն է աշխարում, բայց... Պուտին

11 Հոկտեմբեր, 2015 21:03
ԱՄՆ հետախուզությունը լավագույններից մեկն է աշխարում, բայց... Պուտին

«Ամերիկյան հետախուզությունը լավագույններից մեկն է աշխարհում, եկեք քարեր չնետենք նրա ուղղությամբ, բայց նույնիսկ ԱՄՆ հետախուզությունը ամեն ինչ չգիտի և պարտավոր էլ չէ ամեն ինչ իմանալ»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия-1» հեռուստատեսության «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում: Այդկերպ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները՝ «Իսլամական պետության« գրոհայինների դիրքերին Կասպից ծովից հրթիռային հարվածներ հասցնելու մասին: Պուտինն իր խոսքը նաև մասնավորեցրել է, «Պարտադիր չէ, որ ամերիկյան հետախուզությունը ամեն ինչ իմանա ՌԴ ռազմա-տիեզերական ուժերի գործողությունների մասին,  չնայած այդ գործողությունների արդյունավետությանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ Կասպից ծովից Սիրիայի ուղղությամբ արձակված 26 հրթիռներից 4-ը ընկել է Իրանի տարածքում, ինչն, այնուհետև հերքվեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական հայտարարությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին