Կարևոր իրադարձություններ

«Մշակույթի դաշտում, էս ապաշնորհ կուլտուր մասսային էլ ներշնչել են, որ դուք տաղանդավոր եք ու պարտադիր գանգը ձեր երկնքին տնգած պետք է քայլեք...»

27 Դեկտեմբեր, 2016 12:49
Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
«Մշակույթի դաշտում, էս ապաշնորհ կուլտուր մասսային էլ ներշնչել են, որ դուք տաղանդավոր եք ու պարտադիր գանգը ձեր երկնքին տնգած պետք է քայլեք...»

Ինձ մի հարցրեք ոչ այսօրվա բեմադրվող ներկայացումներից, ի դեպ, վերջին օրերում <<Պեպո>>-ն դուրս տվեցին մայր թատրոնի բեմ, բեմը կուլ տվեց խաղն... ու հրճվեցին... ոչ էլ ինձ հարցրեք այսօրվա առաջացած սերիալ-ֆիլմերի մասին: Իսկ գրելու բան կա՞, որ գրեմ, ի պատասխան լրագրողի հարցին: Ու այդ թայֆայական շարժումը, որ մշակույթ են կոչում - մի հատված... որը այդպես էլ չհրապարակվեց, վախեցավ կարծես ինձնից հարցազրույց առած աչոնիկը...
Համբերություն... անտարբերություն... ահա ես ամենից շատ ինչից եմ վախենում: Մենք սկսել ենք երկար համբերել, պարզապես նրա համար, որ չենք հավատում ոչ մեկին, ոչ մյուսին ու անելանելի վիճակում՝ համբերություն ենք խաղում... Միշտ ձգտել եմ՝ նախորդներից ավելի հարուստ փորձության հույս ունենալ: Փրկարար քաղաքականություն է, գոնե՝ չաչարանքների հարցում...
Ազատ է նա, ով ըմբռնել է բոլոր տեսակետների դատարկութունը, և ազատագրված է նա, ով դրանից եզրակացություն է արել: Ցավոք ոչ մեկը, ոչ մյուսը մեզ պետք չէ, անազատությունն ավելի տանելի է: «Մշակույթի դաշտում, էս ապաշնորհ կուլտուր մասսային էլ ներշնչել են, որ դուք տաղանդավոր եք ու պարտադիր գանգը ձեր երկնքին տնգած պետք է քայլեք: Վերևներին նկատել կա ոչ...»
Ու վերջապես եկել է այն պահը, որ դավաճանների վրայից ազգադավի խարանը սրբվելու է, դիակի վրա խլրտացող լեշակեր որդերի պես կարիերիստների գանգատուփի մեջ էլ յանի ինտելեկտ է առաջանալու, ու հոգի են ձեռք բերելու... մոլեգնող միջակ ու բնածին տգիտությամբ տառապող հոգեգեշերը մեկ էլ հանկարծ հանճար են դառնալու...

 

Լրահոս

Դիտել ավելին