Կարևոր իրադարձություններ

Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ սեփական կուսակցություն կհիմնի. «Քաղաքակրթություն»

27 Դեկտեմբեր, 2016 09:41
Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ սեփական կուսակցություն կհիմնի. «Քաղաքակրթություն»

Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից վերջերս հեռացած Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո սեփական կուսակցություն կհիմնի: Մինչ այդ, ասում է, ժամանակ կա, եւ ինքը կարող է հանգիստ կշռադատել անելիքները՝ միաժամանակ հետեւելով քաղաքական դաշտի զարգացումներին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա բացառեց, որ նոր կուսակցությունը կբացվի մինեւ 2017-ի ապրիլ: «Եթե հնարավորություն ունենայի՝ ես ինքս կստեղծեի հասարակական-կուսակցական միավորում, որը կարճ կանվանեի «Քաղաքակրթություն»:

Անուշ Սեդրակյանի համոզմամբ՝ Հայաստանի կուսակցաշինության համակարգն այժմ շատ հեռու է կատարյալ լինելուց եւ թերի շատ կողմեր ունի:

«Ինձ թվում է՝ կուսակցաշինության համակարգը պետք է ստեղծվի գաղափարական ամուր հիմքի վրա: Իշխանափոխությունն ու իշխանությանը դեմ լինելը հասարակության ընդհանուր մտայնությունն է: Ես սա չեմ համարում ամուր գաղափարական հիմք: Կուսակցաշինության առանցքում ես չեմ տեսնում արեւմտամետ կամ ռուսամետ արտահայտված թեւ:

Ես չեմ տեսնում պետության տիպի ուրվագծումը, այն է՝ ինչ տիպի պետություն են մարդիկ ակնկալում՝ սոցիալական, կիսաավտորիտար, թե ռազմականացված՝ հաշվի առնելով մեր ծանր վիճակը»,- նկատեց նախկին կուսակցական գործիչը՝ միաժամանակ հավելելով՝ միակ կուսակցությունը, որին ինքը կանդամակցի, կլինի հստակ սոցիալական եւ գաղափարական հիմքով ստեղծված որեւէ կուսակցություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին