Կարևոր իրադարձություններ

Գրիգորյան եղբայրները պատգամավոր դառնալու ցանկություն ունեն. Նրանց հարցը ՀՀԿ-ում բաց է. «Հայկական ժամանակ»

24 Դեկտեմբեր, 2016 09:03
Գրիգորյան եղբայրները պատգամավոր դառնալու ցանկություն ունեն. Նրանց հարցը ՀՀԿ-ում բաց է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում առաջադրվելու ցանկություն ունեն «Ավշարի» գործարանի սեփականատերեր Արայիկ եւ Արամայիս Գրիգորյան եղբայրները։ ՀՀԿ-ում դեռ չեն որոշել՝ որն ինչ ընտրակարգով է առաջադրվելու:

Կառավարության փոփոխությունից հետո Արամայիս Գրիգորյանն ազատվեց բնապահպանության նախարարի պաշտոնից, եւ կարծիք կար, որ նա կնշանակվի Արարատի մարզպետ, բայց այդպես չեղավ։ Իսկ Արայիկ Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքից։ 2017թ. ինչպե՞ս է որոշվելու եղբայրների հարցը, չէ՞ որ նրանք երկուսով չեն կարող ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել նույն ընտրատարածքում։ 

Արդյոք նրանցից մեկը տեղ կգտնի՞ ՀՀԿ համամասնական ցուցակում, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը պատասխանել է, թե ամեն ինչ հնարավոր է, դեռ չեն որոշել այդ հարցը։

Իսկ միգուցե Արայիկ Գրիգորյանը նախկինի նման ՀՅԴ-ի՞ հետ մասնակցի ընտրություններին։ «Մի շտապեք, շուտով ամեն ինչ պարզ կլինի»,- հորդորել է Թադեւոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին