Կարևոր իրադարձություններ

Պետական գերատեսչություններում արդեն սկսվել են տարեվերջյան ամփոփիչ ասուլիսները և ամանորյա փարթիները. «Հրապարակ»

23 Դեկտեմբեր, 2016 10:16
Պետական գերատեսչություններում արդեն սկսվել են տարեվերջյան ամփոփիչ ասուլիսները և ամանորյա փարթիները. «Հրապարակ»

«Այսօր՝ ժամը 15:30-ին Բաղրամյան 26-ում կհյուրընկալվեն խմբագիրները, հաղորդավարները, լրագրողները, նրանց Ամանորը կշնորհավորի Սերժ Սարգսյանը և, անշուշտ, ճառ կասի, թե ինչ մեծ ազատություն են վայելում նրանք, բնականաբար՝ իր շնորհիվ, գուցե թեթևի մեջ էլ կշտամբի երկրում հիասթափության, արտագաղթի, իր տերմինով՝ «գաղջ» մթնոլորտ ստեղծելու համար։

Ազգային ժողովը լրագրողների համար ընդունելություն է կազմակերպել դեկտեմբերի 27-ին, որի ժամանակ Աժ-ում հավատարմագրված լրագրողներին մրցանակներ կշնորհեն, Աժ նախագահը, պատգամավորները կշնորհավորեն Ամանորի առթիվ։ Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ լրագրողներին կհանդիպի դեկտեմբերի 26-ին։ Հավանաբար, նա ևս չի խախտի ավանդույթը և մրցանակներ կշնորհի կառավարության աշխատանքները լուսաբանող լրագրողներին»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին