Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ում բոլոը շունչները պահած սպասում են «ցուցակին». 20 օրից շատ բան պարզ կլինի, հատկապես ռեյտինգայինների մասով. «Հրապարակ»

06 Դեկտեմբեր, 2016 07:50
ՀՀԿ-ում բոլոը շունչները պահած սպասում են «ցուցակին». 20 օրից շատ բան պարզ կլինի, հատկապես ռեյտինգայինների մասով. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում բոլոը շունչները պահած սպասում են «ցուցակին», որը կլինի հունվարի կեսից ոչ շուտ, սակայն 20 օրից շատ բան պարզ կլինի, հատկապես ռեյտինգայինների մասով: Ընդ որում՝ եթե որոշեն, որ իրենք կարող են ընդդիմադիր դաշտը չեզոքացնել եւ ինքնուրույն «հիսուն պլյուս մեկ» ձայն «խփել», ապա Ծառուկյանի կարիքը չեն ունենա: ՀՀԿ-ում քննարկվում է ռեյտինգայինների քարտեզը․ Կենտրոն-Էրեբունի տարածքում քննարկվում է Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի որդու թեկնածությունը: Մ․ Սեդրակյանը, թոթափելով իր «տուն մտնելու» առիթով նեղացածությունը, եկել էր ԱԺ: Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգում» իրենց ռեյտինգներն են չափելու Սամվել Ալեքսանյանը` 2 դեմքով` Կորյուն Նահապետյանի հետ, ընդդեմ կադաստրի պետ Մարտին Սարգսյանի: Աջափնյակ-Կոմիտաս-Դավթաշենում՝ ՍԱՍ-ի Արտակը, Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը: Զեյթուն-Քանաքեռ-Ավանում` Միհրան Պողոսյանը եւ Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներձագը»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին