Կարևոր իրադարձություններ

Ալրաղացի Լյովիկը տուգանվեց մեկ միլիոն դրամով. «Ժողովուրդ»

03 Դեկտեմբեր, 2016 08:52
Ալրաղացի Լյովիկը տուգանվեց մեկ միլիոն դրամով. «Ժողովուրդ»

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-Ն կրկին հայտնվել է պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2009 թվականին ընկերության անունով Հայաստան են ներմուծվել ճոպանուղու մասեր, որոնք սահմանված ժամկետում են վերաարտահանվել, և արդյունքում խախտվել է հետադարձ վերաարտահանման պարտավորությունը:

 

Պետական եկամուտների կոմիտեն որոշել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը տուգանել մեկ միլիոն դրամով: Ուշագրավն այն է, որ ներմուծումը եղել է 2009թ., սակայն ՊԵԿ այս տուգանքի որոշումը կայացվել է 2016թ. նոյեմբերի 30-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին