Կարևոր իրադարձություններ

Իրեր, որոնք իրենց են ձգում երջանկությունը

01 Դեկտեմբեր, 2016 00:35
Իրեր, որոնք իրենց են ձգում երջանկությունը

Մեր տներում բազմազան իրեր կան։ Psifactor.info կայքը գրում է, որ գոյություն ունեն իրեր, որոնք դրական էներգետիկա են ստեղծում, և՝ հակառակը, գոյություն ունեն իրեր, որոնք դժբախտություն են բերում։

Ինչ է ցանկալի ունենալ տանը

1. Ծաղիկներ ծաղկամանների մեջ։ Արտացոլում են իրենց տերերի վիճակը։ Եթե հոգ եք տանում ծաղիկների մասին, դրանք հեռացնում են բացասականը։

2. Մորթիներ։ Նպաստում են բերանպաստ առևտրին, կապիտալի ավելացմանը, պաշտպանում են ունեցվածքը։ Սակայն դրանց պետք է անհրաժեշտ քանակով ուշադրություն ցուցաբերել և հոգ տանել։

3. Չորացրած ծաղիկներ։ Նպաստում են բարեկեցությանը, հարստությանը, առողջությանն ու հարմարավետությանը։ Չեզոքացնում են բացասական էներգետիկան։

4. Կենդանիների կերպարներ։ Տունը պաշտպանում են դժբախտություններից, պահպանում դրամական միջոցները։ Շները, արջերը, վագրերը պաշտպանում են ձեզ։ Իրար հաջորդող զինվորների, մարտիկների կերպարները բացասականից ազատող հրաշալի միջոց են։ Նույնը կարելի է ասել նաև իրար հաջորդող, աստիճանաբար փոքրացող փղերի մասին։

5. Բարձերն ամուսնական սիրո պահապաններն են։ Եթե դրանք գոբելենից են, վառ, պաշտպանում են սիրելիի հետ բաժանությունից և ուշադրությունը կենտրոնացնում են զուգընկերոջ վրա։ Եթե բարձի վրա ծաղիկներ են, այն պաշտպանում է առողջությունը, իսկ մարդկանց, կենդանիների նկարները պաշտպանում են վտանգներից, եթե պեյզաժներ են, կառույցներ, ապա օգնում են հաջողել սկսած գործում։

 

Լրահոս

Դիտել ավելին