Կարևոր իրադարձություններ

«Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվում է 2017թ․ ապրիլի ընտրություններում արդյունք գրանցելու համար». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

28 Նոյեմբեր, 2016 14:00
«Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվում է 2017թ․ ապրիլի ընտրություններում արդյունք գրանցելու համար». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գտնում է, որ 2018թ․ Սերժ Սարգսյանը կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը։ Պատգամավորը հի՛եցնում է, որ Ալ-Ջազիրային տված հարցազրույցում Սարգսյանը նշել էր, iր կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հարցը կախված է 2017թ․ խորհրդարանական ընտրություններից։ Ըստ այդմ, Զուրաբյանը գտնում է , որ դա չի նշանակում, որ Սարգսյանը վարչապետի պաշտոնը կստանձնի 2017թ․ ապրիլից, փոխարենը դա կարող է անել 2018թ․։ «Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվում է 2017թ․ ապրիլի ընտրություններում արդյունք գրանցելու համար»։ Անդրադառնալով մեկ օրում հազարավոր մարդկանց՝ Հանրապետական կուսակցության անդամ դառնալուն, ՀԱԿ պատգամավորը դա նախընտրական փիարի անհաջող դրսևորում է համարում, քանի որ, կուսակցությանը ստիպողաբար անդամակցելը հենց այդ մարդկանց մոտ առաջացնելու է զզվանքի և ատելության զգացում։

 

Լրահոս

Դիտել ավելին