Կարևոր իրադարձություններ

«Արցախի հերոս» Ռոբերտ Աբաջյանի դպրոցում «Վերջին զանգը» վերածվել է Հերոսապատման (լուսանկարներ, տեսանյութ)

27 Մայիս, 2016 14:32
«Արցախի հերոս» Ռոբերտ Աբաջյանի դպրոցում «Վերջին զանգը» վերածվել է Հերոսապատման (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 27-ին, հանրապետության դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»: Երևանի թիվ 147 դպրոցի ավարտական դասարանի «Վերջին զանգի» միջոցառումը փոխարինվել էր հերոսապատումով՝ նվիրված քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտպանության նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս: Ռոբերտը երկար ժամանակ անհավասար մարտի է բռնվել հակառակորդի դեմ, հետո ձեռքերը բարձրացրել՝ ցույց տալով իբր հանձնվում է ու վերջին պահին իր մոտ եղած նռնակը պայթեցնելով սպանել 10 թշնամու:

Մայիսի 8-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հետմահու «Արցախի հերոսի» կոչում է շնորհել Ռոբերտ Աբաջյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին