Խոսե Էդուարդո դոս Սանտոսը երիտասարդ հասակում միացավ ազատագրական բանակին ու կռվեց անգոլացի տեղացիների կողքին՝ պայքարելով պորտուգալացիների դեմ։ Այն ժամանակ մի քանի սերունդներ շարունակ պորտուգալացիներն իշխանություն ունեին Անգոլայի նկատմամբ, և ինչպես Եվրոպայի կողմից կառավարվող շատ երկրներ, Անգոլան ատում էր այն։ Սանտոսը շուտով արագորեն սկսեց առաջ գնալ իր դիրքով, ու երբ նա և իր տղաները հաղթեցին, նա իշխանությունն իր ձեռքն առավ։
Ահա մի քանի թվեր Բրունեյի սուլթանի կարողության իրական չափը պատկերացնելու համար։ Սուլթանը 7000 մեքենաներ ունի, այդ թվում՝ «Rolls Royces», «Mercedes» և «Ferrari»։ Սա նշանակում է, որ 134 տարի նա կարող է ամեն շաբաթ այլ մեքենա վարել և 19 տարի ամեն օր տարբեր մեքենաներ վարել։ Բացի այդ, նա ապրում է աշխարհի ամենամեծ՝ 1800 սենյակներից բաղկացած առանձնատանը։ Ասում են նաև, որ այս սուլթանը նաև իր սեփական ստրուկն ունի։
Սաուդյան Արաբիայի էմիրը գրեթե 80 տարեկան է։ Նրա կարողությունը, ինչպես և Մերձավոր Արևելքի շատ առաջնորդների կարողությունները դիզվել են նավթի շնորհիվ, սակայն ալ-Նահյանը նաև իր ֆինանսական կարողությունները կարողացել է կրկնապատկել 600 միլիարդ դրամի միջազգային ներդրումների շնորհիվ։
Ադուլյադեջը Թաիլանդի ամենաերկար ծառայող առաջնորդն է և չափազանց մեծ ժողովրդականություն է վայելում թաիլանդցիների շրջանում։ Որքան էլ Բհումիբոլը փորձում էր հնարավորինս գաղտնի պահել իր կարողություններն ու այն, թե ինչպես է կառավարում դա, «Forbes»-ը հրապարակեց նրա կարողության թիվը, և նա ոչինչ չէր կարող անել։ Բացի զենքից, ջազից ու նավարկությունից՝ Բհումիբոլն, ինչպես երևում է, սիրում է նաև գաղտնիքներ պահել։
Եթե Պուտինի կարողությունը ցուցանիշ է, ապա Ռուսաստանն անկասկած գերտերություն կարելի է համարել։ Պուտինի կարողությունը մոտավորապես 70 միլիարդ դոլար է հաշարկվում, որը կուտակվել է նավթի, բնական գազի շնորհիվ։ Ինչևէ, Պուտինի պաշտոնական աշխատավարձը՝ որպես նախագահ, կազմում է 175.000 դոլար։