Կարևոր իրադարձություններ

Գերմանիան չի ցանկանում «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրեր ստորագրել

30 Օգոստոս, 2016 22:26
Գերմանիան չի ցանկանում «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրեր ստորագրել

Գերմանիան առայժմ հետաքրքրված չէ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության նախագծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի ստորագրման հարցում, որոնց հարցում պնդում է Եվրահանձնաժողովը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ղեկավարությանը մոտ աղբյուրին:

Աղբյուրի տեղեկությամբ՝ Եվրահանձնաժողովը նախկինի պես քննարկում է՝ արդյոք կիրառելի են երրորդ էներգոփաթեթի կանոնները գազատարի ծովային մասի դեպքում:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ գազատարը չի կարող կառուցվել միայն ռուսական օրենսդրության շրջանակներում և պետք է հաշվի առնի ԵՄ նորմերը:

 

Լրահոս

Դիտել ավելին