Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենաարտառոց եկեղեցիները (լուսանկարներ)

30 Օգոստոս, 2016 23:00
Աշխարհի ամենաարտառոց եկեղեցիները   (լուսանկարներ)

1. Նորվեգիա «Ստավկիրկա Բորգունե» եկեղեցի:  Այն կառուցվել է 1180թ-ից մինչև 1250 թվականկանները`  ծառի երկար ճյուղերից:

2.  Կոլումբիա «Լաս Լախաս» եկեղեցի:  Այն կառուցվել է 1949թ-ին, գտնվում է ձորի ներքևի հատվածում:

3. Իսլանդիա` «Խատլգրիմսկիրսյա»: Կառուցվել է 1986թ-ին, բարձրությունը` 74 մետր է և այն Իսլանդիայի ամենաբարձր կառույցն է: Իր դիզայնով նման է լավայի ժայթքման տեսարանին:  

4. ԱՄՆ Արկանզաս նահանգ` «Տերնովո վենցա» մատուռ: Կառուցվել է 1980թ-ին: Նրա բարձրությունը 14 մետր է և ունի 625 պատուհաններ: Այն կառուցելու համար անհրաժեշտ է եղել 557ք.մ. ապակի:

5. Ֆինլանդիա` «Տեմբելիաուկիո» եկեղեցի: Կառուցվել է 1969թ-ին: Այս կառույցն անվանում են նաև «ժայռերի եկեղեցի», քանի որ այն կառուցված է ժայռի վրա: Ամեն տարի այստեղ այցելում են ավելի քան կես միլիոն զբոսաշրջիկ:

6.  Իսպանիա` «Սան Միգել Դել Ֆայ» վանք: Այն 10-րդ դարի վանք է, գտնվում է Բարսելոնայից 40 կմ հեռավորության վրա` քարանձավում:

7. Վաթեռլո` Սուրբ Երրորդություն եկեղեցի: Կառուցվել է 2004թ-ին: Եկեղեցու բարձրությունը 13 մետր է:

8. Հունաստան` «Մետեորի» վանք: Այն կառուցվել է 14-րդ դարում` բարձր լեռների վրա` հունական ուղղափառ վարդապետների կողմից, ովքեր փախել են Օսմանյան Թուրքիայի զավթիչներից:

9. Ֆրանսիա` «Սեն Ժան» եկեղեցի: Այն կառուցվել է 12-րդ դարում:  Այն ստորգետնյա եկեղեցի է: Այնտեղ պահվում են 80 քարե դամբարաններ:

10. Ֆրանսիա` «Սուրբ Պիյա» եկեղեցի: Կառուցվել է 1958թ-ին: Ստորգետնյա եկեղեցին ունի 180մ երկարություն և այստեղ կարող են տեղավորվել 24.000 մարդ:

11. Իսպանիա` «Սուրբ ընտանիք» տաճար: Սկսվել է կառուցվել 1882թ-ին և անգամ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այն կավարտվի  2026թ-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին