Կարևոր իրադարձություններ

Հանրապետական կուսակցությանը պատկանող «Արարատ» հեռուստաընկերությունում կրճատումներ են. «Հրապարակ»

30 Օգոստոս, 2016 07:20
Հանրապետական կուսակցությանը պատկանող «Արարատ» հեռուստաընկերությունում կրճատումներ են. «Հրապարակ»

Հանրապետական կուսակցությանը պատկանող, ՀՀԿ գրասենյակում գործող «Արարատ» հեռուստաընկերությունում կրճատումներ են, որոնց պատճառը հեռուստաընկերության վաճառքն է: Արդեն իսկ կրճատվել են հեռուստաընկերության լուրերի խմբագիր Արթուր Ազարյանը, հաղորդավար Արփի Հարությունյանը: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն վաճառում է «Արարատ» հեռուստաընկերությունը, եւ գնորդն «Արմենիա» ՀԸ հիմնադիր Բագրատ Սարգսյանն է, որն «Արմենիան» վաճառելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ եւ զբաղվում էր US-Armenia հեռուստաընկերությամբ:

«Հրապարակ»-ը տեղեկացավ նաև, որ Սարգսյանը տնօրինելու է «Արարատի» զվարճանքային եւ գիտահանրամատչելի բովանդակությունը։ Քարոզչական մասը, մասնավորապես լուրերը, շարունակելու է հսկվել ՀՀԿ-ի կողմից։ Ոմանց կարծիքով, հեռուստաբիզնեսում մեծ փորձ ունեցող Սարգսյանների համար սա հնարավորություն է էժան հեռուստաարտադրանք ստեղծելու եւ այն ԱՄՆ արտահանելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին