Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի՞ն է քո տղամարդը. Թեստ

30 Օգոստոս, 2016 23:16
Ինչպիսի՞ն է քո տղամարդը. Թեստ

Գալիս է ինչ-որ մի ժամանակ, երբ նրա հանդեպ քո համակրանքը աստիճանաբար վերածվում է իսկական սիրո և փոթորկուն կրքի, ու այս դեպքում կարևոր է իմանալ՝ ով է, ըստ էության, քո ընտրյալը: Այս թեստի օգնությամբ փորձի՛ր պարզել, թե տղամարդու որ տիպին է պատկանում նա: Եվ այսպես՝

Նա սիրում է խաղալ.
ա. համակարգչային խաղեր
բ. ռուլետկա
գ. բիլիարդ
դ. մրցախաղեր

Նրա տունը.
ա. ամբողջովին լցված է տեխնիկայով
բ. այնտեղ կան խմիչքների լայն տեսականի և էրոտիկ ֆիլմեր
գ. լեփլեցուն է կահույքով
դ. լի է հնոտի և անպետք իրերով

Նա ունի հավաքածու.
ա. համակարգչային խաղերի
բ. երկրպագուհիների ներքնազգեստների
գ. ոգելից խմիչքնեի և գարեջրի բաժակների
դ. հին, թանկարժեք իրերի

Առավոտյան սուրճ խմելիս նա կարդում է.
ա. հումորային պատումներ
բ. էրոտիկ ամսագրեր
գ. բիզնես-նորություններ
դ. աշխարհիկ կյանքի անցուդարձը

Նա նախընտրում է հանգստանալ.
ա. թերակղզում
բ. հարավարևելյան երկրներում
գ. Թուրքիայում կամ Եգիպտոսում
դ. Եվրոպայում

Նրա լսած երաժշտությունը.
ա. տեխնո
բ. ռոք
գ. ռոմանտիկ կամ գործիքային կատարումներ
դ. ջազ կամ դասական

Նա քնում է.
ա. համակարգչին մոտ՝ բացվող բազկաթոռին
բ. մեծ բազմոցի վրա
գ. ննջասենյակում՝ երկտեղանոց մահճակալին
դ. բուժական նշանակությամբ մահճակալի վրա

Հանդիսավոր օրերին նա հագնում է.
ա. ջինս և սպորտային վերնաշապիկ
բ. ջինս և նորաձև կոստյում
գ. սմոքինգ
դ. ֆրակ

Նա երթևեկում է.
ա. մետրոյով կամ ոտքով
բ. տաքսիով կան հայրիկի «Ջիպ»-ով
գ. հաճախակի փոխվող մեքենաներով
դ. իր հավաքածուի «Մերսեդես»-ներով

Նա երազում է.
ա. մոդեռն մոտոցիկլետի մասին
բ. առանձնահատուկ տան և սեփական ինքնաթիռի մասին
գ. զբոսանավի մասին
դ. սեփական կղզում ամրոցի մասին

Նրա սառնարանում սովորաբար լինում են.
ա. միայն համբուրգերներ
բ. գարեջուր, ձիթապտուղ և նրբերշիկ
գ. համեղ ուտեստներ
դ. միայն նրբահամ խորտիկներ

ԱՄՓՈՓՈՒՄ

քո տղամարդը. թեստ

Եթե ունես 7 և ավելի «ա» պատասխան, ապա քո ընկերոջ տեսակը «պատանեկականն» է: Նա դեռ խնամակալության և հոգածության կարիք ունի և  հաճախ է հոգսերն ու կիսատ գործերը թողնում քեզ վրա: Սակայն պետք չէ հիասթափվել. նրա հետ միշտ զգում ես, որ ամեն ինչ դեռ առջևում է: Բացի այդ, նրա կողքին չես ձանձրանա, նա միշտ կենսախինդ է, ուրախ և ժամանակ առ ժամանակ ամենաիսկական խնդություն է ապրում, հատկապես, երբ իր կայքում կապի մեջ է լինում վիրտուալ ծանոթների հետ: Վարվիր նրա հետ ավելի մեղմ և շատ պահանջկոտ մի եղիր: Քեզ համար նրա հետ հարաբերության ամենալավ սկզբունքը պետք է լինի՝ երեխան ինչով ուզում է՝ թող զբաղվի, միայն թե լաց  չլինի: Բայց եթե քեզ այնքան էլ չի սազում մայրիկի դերը, ապա դա, ամեն դեպքում, մտածելու տեղիք է տալիս:

7 և ավելի 
«բ» պատասխան՝ «հավերժ երիտասարդ»: Նա բավականին հետաքրքիր է,  անընդհատ ձգտում է սուր և վառ տպավորությունների և մշտապես ռիսկի է դիմում: Եթե քեզ առանց այդ էլ  կլանել են խնդիրներն և սուր զգացումները, ապա նկատի ունեցիր, որ դրանք ինքնըստինքյան կավելանան: Այնպես որ, այս տարբերակը իդեալական չէ քեզ համար:

7 և ավելի 
«գ» պատասխան՝ «հայրիկ»: Նա վստահ է իր ուժերին և արդեն շատ բաների է հասել: Բավականին գործնական է և ունակ է քեզ պարուրել հոգատարությամբ ու սիրով: Աշխատիր չղեկավարել կամ մայրաբար «չխրատել» նրան. այդ գործելակերպը քո օգտին չէ: Լավ է լինել «դստեր» դերում:

7 և ավելի 
«դ» պատասխան՝ «պապիկ»: Քեզ անվերապահորեն կարելի է երջանիկ անվանել. Ո՛չ մի հոգս և ո՛չ մի խնդիր, միայն ու միայն անակնկալներ և նվերներ: Նա ամեն ինչ վերցնում է իր ուսերին և կայացնում է ինքնուրույն որոշումներ, քանի որ ունի կյանքի մեծ փորձառություն: Քո սիրելին ըմբռնել է կյանքի իմաստը և կարողանում է ճիշտ գնահատել նրա պարգևած բարիքները: Նա ունակ է նաև քո կանացի թուլություններին ներողամտորեն և մատների արանքով նայել: Այնպես որ, պահպանիր այն, ինչ ունես:

Եթե քո պատասխաններում կան նույն  քանակով տարբերակներ, ապա քո սիրելին  բոլոր տիպերի յուրօրինակ ընդհանրացում է. առավոտյան նա 
«պատանի» է, կեսօրին՝ «հավերժ երիտասարդ», երեկոյան՝ «հայրիկ¦ իսկ գիշերը՝ «պապիկ»: Սակայն կարող է պատահել նաև ճիշտ հակառակը. անկանխատեսելիությունը բնորոշ է նրան: Ամեն դեպքում, նրանից կարող ես ակնկալել այն, ինչ քեզ հարկավոր է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին