Կարևոր իրադարձություններ

Արամ Մանուկյանին հետազոտում են. պարզ չէ՝ այսօր կվիրահատեն, թե՞ ոչ

29 Օգոստոս, 2016 15:04
Արամ Մանուկյանին հետազոտում են. պարզ չէ՝ այսօր կվիրահատեն, թե՞ ոչ

Shabat.am-ն արդեն հայտնել էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից տեղափոխել են Էրեբունի ԲԿ՝ վիրահատության համար:

«Ինչպես գիտեք, Արամ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն դեռևս հստակ չենք կարող ասել՝ նրան այսօր վիրահատության կենթարկեն, թե՞ ոչ: Այս պահին հետազոտություններ են իրականացվում»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, հուլիսի 26-ին վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Արամ Պավելի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Լուսանկարը՝ Hetq.am

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին