Կարևոր իրադարձություններ

ՏԻՄ ընտրությունները ոչ պակաս լարված են լինելու Ուջան գյուղում. «Հրապարակ»

27 Օգոստոս, 2016 08:13
ՏԻՄ ընտրությունները ոչ պակաս լարված են լինելու Ուջան գյուղում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՏԻՄ ընտրությունները ոչ պակաս լարված են լինելու նաեւ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։ Գործող գյուղապետը, որը նաեւ հեքիմ է, վայելում է թալինցի նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի աջակցությունը։ Նա այս անգամ դաշնակցական մրցակից ունի՝ ի դեմս Նաիրի Կիրակոսյանի։ Շենավան համայնքում միանգամից 5 թեկնածու է առաջադրվել, գործող գյուղապետի մոտ անակնկալ հիվանդություն է ի հայտ եկել, նա չի առաջադրվի, բայց աթոռի վրա աչք ունեցողների պակաս չի զգացվում։ «Երեւի կարծում են՝ մեղր են բաժանում, էլ չգիտեն, թե ինչքան հոգս ու ցավ կա»,- կատակում է դեռեւս գյուղապետ Աշոտ Ղազարյանը։ Այստեղ կպայքարեն երեք անկուսակցական եւ մեկական ՀՀԿ-ական ու ՀՅԴ-ական թեկնածուներ։ Փոխարենը Արմավիրի համանուն գյուղում 35-ամյա գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Մկրտչյանը 4-րդ անգամ կստանձնի համայնքի ղեկը։ Նա 25 տարեկանից գյուղապետ է աշխատում, բարձրագույն կրթություն չունի, բայց այս անգամ էլ մրցակից չունի»։

 

Լրահոս

Դիտել ավելին