Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ էր կատարվում ՊՊԾ գնդում ուշ գիշերին. «Ժողովուրդ»

28 Հուլիս, 2016 08:04
Ի՞նչ էր կատարվում ՊՊԾ գնդում ուշ գիշերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի լույս 27-ի գիշերը Խորենացի փողոցում սկսված քաղաքացիների բերման ենթարկելու գործընթացը երեկ ողջ օրը շարունակվեց: Մինչեւ ուշ երեկոյան բոլոր այն անձինք, ովքեր նշված տարածքի բնակիչներ չէին, բավական էր հայտնվեին Խորենացի փողոցում, անմիջապես ոստիկանները մոտենում էին եւ բերման ենթարկում՝ հաշվի չառնելով անձի տարիքը եւ սեռը: Արդյունքում, Խորենացի փողոցում երեկոյան նշանակված հանրահավաքը չկայացավ. առաջնորդներն էլ վախից անհետացել էին: Հետագայում հայտարարվեց, որ հավաքը տեղափոխվում է Ազատության հրապարակ, որտեղից երթով կրկին հասան Խորենացի:

Սակայն այստեղ էլ մասնակիցների թիվը շատ քիչ էր, ինչը նշանակում է, որ երեկ ՀՀ իշխանություններին հաջողվեց բիրտ ուժի միջոցով եւ սահմանադրական իրավունքները տոտալ ոտնահարելով բողոքի զանգվածային ցույցերը սաստել: Իսկ ՊՊԾ գնդում տիրող իրավիճակի մասին հրապարակային տեղեկություն չկար:«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ մինչ ուշ գիշեր դեռ շարունակում էին բանակցությունների միջոցով համոզել, որպեսզի զինյալները հանձնվեն ԱԱԾ-ին:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին