Կարևոր իրադարձություններ

Պավլիկ Մանուկյանի կյանքին դեռ վտանգ է սպառնում (տեսանյութ)

27 Հուլիս, 2016 12:49
Պավլիկ Մանուկյանի կյանքին դեռ վտանգ է սպառնում (տեսանյութ)

«Վերակենդանացման բաժանմունքի բոլոր հիվանդների մոտ կյանքի վտանգն առկա է:

Հուսով ենք, եթե նոր բարդություններ չլինեն, նոր վիրահատություն չի սպասվում »,- այս մասին հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական  ու թերապիայի բաժնի վարիչ Հարություն Մանգոյանը:

Ըստ նրա`  «Սասնա ծռեր» խմբի անդամ   Պավլիկ Մանուկյանը առավոտյան փոքր- ինչ գիտակցության է եկել, բայց ապահովության համար միացրել են արհեստական շնչառության ապարատին։ Վնասվածքը սրունքի շրջանում է։

Հիշեցնենք, որ գիշերային միջադեպից  հետո հիվանդանոց են տեղափոխվել  «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյանները և մի ոստիկան: Լրագրողները սպասում են շենքի մոտ։

«Սասնա ծռեր» խմբի 31 անդամներից այս պահին Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում շարունակում են մնալ 24 անձ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին