Կարևոր իրադարձություններ

Լուրջ վերադասավորումներ իշխանական շրջանակներում. Ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

27 Հուլիս, 2016 09:58
Լուրջ վերադասավորումներ իշխանական շրջանակներում. Ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

ՀՀ ընտրական նոր օրենսգրքով սահմանված խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կարգն իշխանական շրջանակներում լուրջ վերադասավորումների առիթ է դարձել: Բանն այն է, որ իշխանական պատգամավորներին արդեն իսկ ասվել է, որ բոլորը պետք է տարածքային ցուցակներով առաջադրվեն որպես «ռեյտինգային պատգամավորության թեկնածուներ» եւ ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովեն:

Մանդատ կստանան նրանք, որոնք ամենաշատը ձայն կապահովեն: Այսպես ստացվում է, որ իշխանական թեկնածուները ստիպված են լինելու միմյանց հետ մրցակցել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործող պատգամավորներից մեկը իշխանական շրջանակներում ստեղծված իրավիճակը գլադիատորական մենամարտերի հետ համեմատեց: Պոտենցիալ իշխանական թեկնածուներն ասում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իրենք գլադիատորների պես մենամարտեն, եւ վերջում ով ողջ կմնա, նա էլ մանդատ կստանա:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական թեկնածուներն իրենց արտոնյալ դիրքը պահպանելու այլ ելք չեն էլ տեսնում, ուստի արդեն իսկ սկսել են նախապատրաստվել մենամարտերին:

Մաանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին