Կարևոր իրադարձություններ

Հեռուստաաշտարակը խիստ հսկվում է. «Ժողովուրդ»

26 Հուլիս, 2016 10:09
Հեռուստաաշտարակը խիստ հսկվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես գիտենք՝ հունիսի 22-ին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր ՍԷֆիլյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջինիս կալանավորել են մի խումբ անձանց հետ զինված խմբավորումներ կազմավորելու միջոցով զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մտադրություն ունենալու մեջ։ Մինչև Սէֆիլյանի ձերբակալությունը իրավապահները Երևանի հեռուստաաշտարակի նկատմամբ խիստ հսկողություն էին սահմանել։ Սակայն Սէֆիլյանի և մոտ մեկ տասնյակ այլ անձանց ձերբակալությունից հետո հեռուստաաշտարակի հսկողությունը վերադարձել Էր սովորական ռեժիմին։ Սակայն հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո իրավապահները կրկին Երևանի հեռուստաաշտարակի տարածքում խիստ հսկողություն են սահմանել»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին