Կարևոր իրադարձություններ

Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը. «Հայկական ժամանակ»

23 Հուլիս, 2016 09:30
Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը: Բացի արդյունաբերությունից ու ծառայությւնների ոլորտից, մյուս գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում անցած տարվա նույն ամսվա նկատմամբ: Մասնավորապես նվազել են գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշները: Շինարարությունը նվազել է 7,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 20 տոկոսով և այլն: Ու եթե գյուղատնտեսությունում գրանցված 0,2 տոկոս անկումը բացատրվում է նրանով, որ անցած տարվա հունիսին աճը չափազանց բարձր էր՝ մոտ 38 տոկոս, ապա մյուս ոլորտներում անկումներն արդեն խրոնիկ են դառնում: Մի քանի ոլորտներում աճ է արձանագրվել, սակայն դրանց տեմպը այնքան ցածր է, որ առնվազն մտահոգիչ է»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին