Կարևոր իրադարձություններ

Nissan-ը պատրաստվում է նոր ինքնակառավարվող էլեկտրական մեքենա ներկայացնել

28 Հունիս, 2016 15:13
Nissan-ը պատրաստվում է նոր ինքնակառավարվող էլեկտրական մեքենա ներկայացնել

 

Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ իրենք պատրաստվում են գերիշխող դիրք գրավել ինքնակառավարվող և էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների շուկայում:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, մինչև 2017թ. մարտը Nissan-ը հայրենիքում կներկայացնի նոր ինքնակառավարվող էլեկտրական մեքենա, որը նախատեսված կլինի ամերիկյան, եվրոպական ու չինական շուկաների համար:

 

Նորույթն էլեկտրականից զատ համալրված կլինի նաև բենզինային շարժիչով, որին հնարավոր կլինի անցում կատարել էլեկտրական լիցքավորման սպառման դեպքում:

 

Բացի այդ, ճապոնացի մասնագետները կստեղծեն ինքնակառավարման այնպիսի համակարգ, որը կկարողանա  անարգել երթևեկել և՛ մեծ մայրուղիներով, և՛ քաղաքային ծանրաբեռնված փողոցներով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին