Կարևոր իրադարձություններ

Թուրքիան հրաժարվում է խոցված ինքնաթիռի համար փոխհատուցում տրամադրել Ռուսաստանին

28 Հունիս, 2016 15:07
Թուրքիան հրաժարվում է խոցված ինքնաթիռի համար փոխհատուցում տրամադրել Ռուսաստանին

 

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրաժարվել է Ռուսաստանին փոխհատուցում տրամադրել Սու-24 ռմբակոծիչի խոցման համար, տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաընկերության կայքը:

 

Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան պատրաստվո՞ւմ է գումար վճարել Ռուսաստանին, Յըլդըրըմն ասել է. «Ոչ մի նման բան: Մենք միայն ցավակցում ենք ու կիսում վիշտը»:

 

Ավելի վաղ Յըլդըրըմը հաղորդել էր, որ Թուրքիան պատրաստ է փոխհատուցում տրամադրել, «եթե դա անհրաժեշտ է»:

 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց կունենան:

 

Լրահոս

Դիտել ավելին