Կարևոր իրադարձություններ

Միշել Օբաման մոր եւ դուստրերի հետ Լիբերիա է այցելել բարեգործական նախագծով

28 Հունիս, 2016 15:01
Միշել Օբաման մոր եւ դուստրերի հետ Լիբերիա է այցելել բարեգործական նախագծով

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման Լիբերիայում եւ Մարոկկոյում վեցօրյա շրջագայության է մեկնել բարեգործական ծրագրի շրջանակում, որը կոչված է զարգացող երկրներում անչափահաս աղջիկներին օգնելու որակլյալ կրթություն ստանալ, հայտնում է People-ը:

Օբաման պատմել է, որ Աֆրիկայում շրջագայության է մեկնել մոր եւ դուստրերի` Սաշայի եւ Մալիայի հետ:

«Մենք նախագահին տանն ենք թողել, որովհետեւ նա տղա է», — հավելել է առաջին տիկինը:

Նախագահի ընտանիքին դիմավորել են Լիբերիական ժողովրդական խորհրդի ներկայացուցիչները եւ երկրի կառավարության բարձրաստիճան անդամներ: Դրանից հետո նրանք հանդիպման են մեկնել Լիբերիայի առաջին կին նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆի հետ:

Նշվում է, որ առաջին տիկինն աղջիկներին իր հետ է վերցրել նրանց աշխարհ ցույց տալու, որ տեսնեն, թե Աֆրիկայում աղջիկների համար ինչ դժվար է կրթություն ստանալը:

Օբաման ուղեւորության լուսանկարները հրապարակել է իր ինստագրամում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին