Կարևոր իրադարձություններ

Ուժայինների ղեկավարները հերթով գնում են նախագահի մոտ ու «բացում նրա աչքերը». «Հրապարակ»

25 Հունիս, 2016 08:10
Ուժայինների ղեկավարները հերթով գնում են նախագահի մոտ ու «բացում նրա աչքերը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, չափազանց սրվել են ուժայինների ղեկավարների հարաբերությունները, հատկապես՝ ոստիկանության եւ ԱԱԾ-ի։ Հակասություններ կան նաեւ դատախազություն-ոստիկանություն, դատախազություն-Քննչական կոմիտե հարաբերություններում։ Ավելին՝ արդեն հակամարտող երկյակներ են ձեւավորվել՝ Քննչական կոմիտեի եւ ՀՔԾ-ի պետն ընդդեմ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազն ու ԱԱԾ ղեկավարն ընդդեմ ոստիկանապետի եւ այլն։

Նրանք պարբերաբար լինում են Բաղրամյան 26-ում եւ նախագահի «աչքերը բացում»։ Իսկ երկրի ղեկավարին, որպես կանոն, անհաշտությունը ձեռնտու է. «բաժանիր, որ տիրես» բանաձեւը բոլոր ժամանակներում է կենսունակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին