Կարևոր իրադարձություններ

Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանը մեկ օրում 5 հանդիպում է ունեցել Պուտինի հետ. «Հրապարակ»

25 Հունիս, 2016 07:13
Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանը մեկ օրում 5 հանդիպում է ունեցել Պուտինի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրները կատակում են՝ Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանը մեկ օրում 5 հանդիպում է ունեցել Պուտինի հետ, ամենավերջում՝ «նույնիսկ մխիթարիչ-ջերմ հանդիպում»: Ըստ ամենայնի, հենց դրանով է պայմանավորված ՀՕՊ համակարգի, Հարկային օրենսգրքի ներառումն ԱԺ առաջիկա արտահերթի օրակարգ: Իսկ 200 միլիոն զենքի մնացած մասի առաքման խնդի՞րը, C-400-ի՞նը։ «Մինչեւ տարվա վերջ»: Ի դեպ, Հարկային օրենսգիրքը, որի մասին գործարար-օրենսդիրները մասնավոր զրույցներում դառնացած ասում են. «Կողմ եմ քվեարկելու, գնամ բիզնեսս փակեմ, բանալին դնեմ ջեբս, գնամ էս երկրից», ոչ միայն արեւմտյան «դեմոկրատիայի» պահանջով է ընդունվում, այլեւ՝ ԵԱՏՄ։ Այն փորձել են խցկել ԵԱՏՄ մյուս երկրների օրենսդրական դաշտ, սակայն ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը չեն համաձայնել, եւ Կրեմլը «ապրոբացիան» սկսում է Հայաստանից»:

 

Լրահոս

Դիտել ավելին