Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ՄԽ համանախագահների հանդիպումների օրերը

26 Մայիս, 2016 18:45
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ՄԽ համանախագահների հանդիպումների օրերը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը. հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Ուորլիքը նաև նշել է, որ հունիսի 2-ին Փարիզում համանախագահները կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվար Նալբանդյանը մայիսի 26-ին ԱԺ-ում պատագմավորների հարցերին պատասխանելիս հայտնել էր, որ ակնկալվում են առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործանխարարների առանձին հանդիպումներ` չնշելով հանդիպման վայրն ու ժամկետը:

 

Լրահոս

Դիտել ավելին