Կարևոր իրադարձություններ

Առանց Լեռնային Ղարաբաղի անհնար է որևէ փաստաթղթի մշակում և ստորագրում. Էդվարդ Նալբանդյան

26 Մայիս, 2016 18:24
Առանց Լեռնային Ղարաբաղի անհնար է որևէ փաստաթղթի մշակում և ստորագրում. Էդվարդ Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցությունների կողմ լինի, և հայկական կողմը միշտ բարձրացրել է այդ հարցը: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, խորհրդարանում 2015թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին:

«Բացեմ փակագծերը, որոնք մենք միգուցե չենք բացել: Վստահեցնում եմ Ձեզ, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք քննարկվել են և հանձնվել Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության պահպանմանը, կետ կա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, և առանց Լեռնային Ղարաբաղի, անհնար է որևէ փաստաթղթի մշակում և ստորագրում», - նշել է Նալբանդյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին