Կարևոր իրադարձություններ

Հայտնիները և նրանց «ընտանի» կենդանիները

26 Մայիս, 2016 22:00
Հայտնիները և նրանց «ընտանի» կենդանիները

Կյանքից հեռացած փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը շիմպանզե էր պահում՝ Բիբլզ անունով: Նա շատ կապված է եղել իր կենդանու հետ:

Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կով է նվեր ստացել՝  Դեզիրե անունով: Մինչ այդ նա դարձյալ կով էր նվեր ստացել, որին անվանել էր Ջուլիետա:

Տնային կենդանիների ընտրության հարցում Սալվադոր Դալին բավականին էքսցենտրիկ է եղել. նա մրջնակեր է պահել, որը ինչպես ինքն է նկարագրել, հսկայական չփեր է ունեցել ու արագա շարժ է եղել:

Լեգենդար կիթառահար Սլեշը օձերի սիրահար է եղել և օձ էլ պահել է: «Իմ շատ օձեր իմ համար իսկական ընկերներ են եղել: Նրանցից ոմանց ես նույնիսկ ինձ հետ հյուրախաղերի եմ տարել», -իր հարցազրույցներից մեկում ասել է Սլեշը:

Դերասանուհի Օդրի Հոփբյորնը եղնիկ է պահել՝ Պիպպին անունով: Դերասանուհին այնքան կապված է եղել կենդանուն, որիր հետ տարել է խանութներ:

 

Լրահոս

Դիտել ավելին