Կարևոր իրադարձություններ

ՍԱՊԾ-ն դիտարկում կանցկացնի «Գումի» շուկայում՝ ձիու միսը տավարի փոխարեն վաճառելու համար

25 Մայիս, 2016 12:34
ՍԱՊԾ-ն դիտարկում կանցկացնի «Գումի» շուկայում՝ ձիու միսը տավարի փոխարեն վաճառելու համար

«Այս պահից սկսած Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը անասնահամաճարակային մշտադիտարկումներ կիրականացնի Գումի շուկայի մսի կետերում՝ պարզելու այնտեղ տիրող իրավիճակը»: Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Ալաքելյանը, անդրադառնալով՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած դեպքին, որտեղ ձիու միսը  շուկայում իրացվել էր տավարի մսի անվան տակ:

Մեր դիտարկմանը, թե մինչ այս Գումի շուկայում խախտումներ հայտանաբերվե՞լ են, Առաքելյանը պատասխանեց. «Անկեղծ ասած ոչ միայն ահազանով, այլև՝ մոնիտորինգային մշտադիտարկման ծրագրի շրջանակներում պարբերաբար դիտարկվում է Գումի շուկան: Հայտնաբերվում են խախտումներ, լինում են հանձնարարականներ, դրանք վերահսկվում են, բայց ցավոք նորից են լինում»:

ՍԱՊԾ մամուլի քարտուղարի խոսքով՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում շարժվում են օրենսդրությամբ կարգավորող նորմերով՝ վարչական տուժերից սկսած մինչև կասեցում: «Օրենքով, մեր լիազորությունների շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ աշխատանքները: Ուղղակի այս թեման պարբերական է, պարբերական լինում է և՛ բողոք, և՛ ուսումնասիրություն, այս անգամ կրկին մշադիտարկում կլինի պարզելու համար, թե ի՞նչ է իրացվել»:

 

Լրահոս

Դիտել ավելին