Կարևոր իրադարձություններ

Ձիերը գողացել, մորթել և տավարի մսի տեղ վաճառել են ԳՈՒՄ-ի շուկայում. «Հրապարակ»

25 Մայիս, 2016 09:02
Ձիերը գողացել, մորթել և տավարի մսի տեղ վաճառել են ԳՈՒՄ-ի շուկայում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Կոտայքի մարզի Սեւաբերդ եւ Հատիս համայնքներում ձիեր էին գողացել: Անհանգստացած գյուղացիները արդեն 2 օր է ինչ քուն ու դադար չունեն, վախենում են մյուս անասուններին ազատ արձակել. «Բարբարոսություն, ուղղակի բարարոսներ են եղել, որ ձիերին գողացել են, տարել որոշ հեռավորության վրա մորթել, միսը տարել են: Էդ ձիերը մի քանի օրից քուռակ կծնեին, մորթել են անխնա», - սրտնեղված պատմում էին գյուղացիները:

Սեւաբերդ համայնքի ղեկավար Հակոբ Բաբայանն էլ ասաց. «Մենք պարզել ենք, որ ձիու միսը Գումի շուկայում վաճառվել է: Տավարի մսի տակ վաճառել են ձիու միսը 2200 դրամով, ես էլ այդ մսից գնել եմ, բերել եմ, ձիու գլուխն էլ կա, ուղարկել ենք փորձաքննության: Երբ, որ դեպքը եղավ մենք անասնաբույժին տեղյակ պահեցինք, որ ձիեր են գողացել համայնքից եւ խնդրել ենք, հետեւել, թե որ շուկայում այդ միսը կվաճառվեն: Էդպես իմացանք, Այս գործը պետք է բացվի, խեղճ մարդկանցից տարել են ու վնաս պատճառել»:

Զրուցեցինք նաեւ Հատիս համայնքի ղեկավար Սամվել Գարսեւանյանի հետ, ով ասաց, որ 2 ձի էլ Հատիս համայնքից են գողացել. «Տարել են գյուղից մի 500 մետր հեռու, մորթել են, ոտքերն ու գլուխները թողել, միսը տարել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին