Կարևոր իրադարձություններ

Պուտինի ավտոտնակի ամենահայտնի մեքենաները (ֆոտոշարք)

28 Հոկտեմբեր, 2015 16:00
Պուտինի ավտոտնակի ամենահայտնի մեքենաները (ֆոտոշարք)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ավտոտնակում, իհարկե շատ ավտոմեքենաներ ունի: Բայց կան նաև մի քանիսը, որոնց Պուտինն առանձնահատուկ է վերաբերվում: 

Առանձնահատուկ վերաբերմունքի պատճառն իհարկե թանկարժեք լինելու և ժամանակակից լինելու մեջ չէ:

Shabat.am ներկայացնում է Պուտինի 6 ամենասիրելի մեքենաները:

1. «ГАЗ 21»

Պուտինի այս մեքենայի մասին հանրությունը իմացավ 2005թ.-ին, երբ հյուրընկալել էր Ջորջ Բուշին: Նրանց համատեղ լուսանկարն այս մեքենայում շատ կարճ ժամանակահատվածում հայտնվեց առաջատար բոլոր պարբերականներում:

 

2. «ВАЗ 2121 Нива»

Այս մեքենայի առկայությունը Պուտինի ավտոտնակում զարմանալի չէ: Այս մոդելը սովորականից տարբերվում է ավելի կոպիտ տեսքով և դիմացի երկաթային հատվածով: Հավելենք, որ այն գնահատվում է մոտավորապես 360 հազար ռուբլի:

 

3. «ЗАЗ-966»

Այս հայտնի  «Զապորոժեցը» վաղուց համարվում է Պուտինի ընտանեկան սեփականությունը: Պուտինը պատմել է, որ այս մեքենան նրա մայրը շահել է վիճակախաղով: Այդ ժամանակ Պուտինը սովորել է 3-րդ կուրսում, իսկ մայրը որոշել է այն նվիրել որդուն:

 

4. «Mercedes-Benz S600 Guard Pullman»

Սա համարվում է Պուտինի հիմնական աշխատանքային ավտոմեքենան: Այն սովորական արտադրությունից տարբերվում է չափսերով և անվտանգության հատուկ համակարգով:

5. «Mercedes-Benz Sprinter»

Պուտինը ՌԴ տարածքում հաճախ է ճամփորդում ավտոմեքենայով: Այս ավտոմեքենան հատուկ վերաստեղծվել է Պուտինի ճամփորդումների համար:

6. «Lada Kalina Sport»

2010 թ.-ի օգոստոսի 28-ին Պուտինն այս դեղին Լադայով մասնակցել է Խաբարովսկ-Չիտա ճանապարհներով կայացած ավտովազքին: 

 

Լրահոս

Դիտել ավելին