Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի ցանցահենը կոտրել է ՌԴ ԱԳՆ կայքը. CNN

23 Հոկտեմբեր, 2016 22:51
Ամերիկացի ցանցահենը կոտրել է ՌԴ ԱԳՆ կայքը. CNN

Ամերիկացի The Jester ցանցահենը կոտրել է ՌԴ ԱԳՆ կայքը, հայտնում է CNN-ը:

Լրագրողների համար մեկնաբանությունում ցանցահենը նշել է, որ ինքն այդպիսով ցանկացել է վրեժ լուծել ուրբաթ օրվա լայնածավալ կիբերհարձակման համար, երբ ժամանակավորապես շարքից դուրս էր եկել ամերիկյան հայտնի կայքերի մի մասը: Ըստ նրա՝ այդ դեպքի հետևում Ռուսաստանն է կանգնած:

Ասվում է, որ The Jester-ը կոտրել է ՌԴ գերատեսչության կայքը և այնտեղ «Մոսկվային նախագուշացում հրապարակել»:

«Ընկերնե՛ր: Մենք ընդհատում ենք ՌԴ ԱԳՆ կայքի հեռարձակման ծրագիրը՝ ձեզ հետևյալ կարևոր հաղորդագրությունը փոխանցելու համար: Վերջ տվեք: Հնարավոր է՝ ձեզ հաջողվում է քամահրել հարևան երկրներին, բայց սա Ամերիկան է: Դրանով այստեղ ոչ ոքի չես տպավորի»,- ինչպես նշվում է՝ ասվել է ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին