Կարևոր իրադարձություններ

Ինչ մեքենաներով են նախընտրում երթևեկել հայտնի քաղաքական գործիչները

23 Հոկտեմբեր, 2016 23:16
Ինչ մեքենաներով են նախընտրում երթևեկել հայտնի քաղաքական գործիչները

Վլադիմիր Պուտին՝ Mercedes

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացավ մեքենան փոխարինել ռուսաստանյան արտադրության մեքենայով, սակայն խոստումը դեռ չի իրականացրել: Հավատարիմ մնալով հին ավանդույթին՝ Պուտինը, Ռուսաստանի նախկին ղեկավարների նման, երթևեկում է զրահապատ, լյուքս դասի 1 մլն դոլար արժողությամբ Mercedes Pullman-ով:
Նրա ավտոտնակում կանգնած է 6-մետրանոց Mercedes Pullman S600 Guard-ը: Զրահապատ մեքենան պաշտպանում է Պուտինին զենքերից և նռնակներից, այն նաև հագեցված է հրդեհի մարման և գազի չեզոքացման համակարգով:

Բարաք Օբամա՝ Cadillac One

ԱՄՆ-ն նախագահ Բարաք Օբաման երթևեկում է 300 հզր դոլար արժողությամբ Cadillac One-ով: Այս մեքենան ԶԼՄ-ները կոչել են «Օվալաձև գրասենյակ՝ անիվների վրա»: Այս մեքենայի տեխնիկական հնարավորությունները իմանալը հեշտ չէ, այն չեն բացահայտում՝ երկրի առաջին դեմքի անվտանգության նկատառումներից ելնելով:
Հայտնի է, որ Cadillac One-ը ունի ամուր զրահ, որը կարող է պաշտպանել նռնակներից և հագեցված է հատուկ համակարգով, որն ապահովում է ծխածածկույթային պաշտպանությամբ: Սրահում կան կապի բոլոր անհրաժեշտ միջոցները և անգամ դոնորային արյան պաշար:

Անգելա Մերկել՝ Audi A8

Audi A8L W12-ի սերիական տարբերակը արժե 160,5 հզր եվրո: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երթևեկում է զրահապատ սեդանով: Կանցլերի ծառայողական մեքենան հագեցված է 450 ձիաուժ ունեցող շարժիչով, իսկ սրահն ունի մինի-բար, սառնարան և շարժական գրասենյակ:

 

Դեյվիդ Քեմերոն՝ Jaguar XJ Sentinel

Մեծ Բրիտանիայի վարչապետը շրջում է զրահապատ Jaguar XJ Sentinel-ով, որի արժեքը 110 հզր դոլար: Ի տարբերություն մյուս քաղաքական առաջնորդների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընտրել է ոչ թե սև, այլ մուգ կապույտ մեքենա:

Ֆրանսուա Օլանդ՝ Citroen DS5

Картинки по запросу Citroen DS5

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իսկական սոցիալիստ է. փողոցով երթևեկելիս նրա ավտոմեքենան միշտ ճանապարհ է զիջում հետիոտներին: Մեքենային արժեքը ընդամենը 40 200 եվրո է:

 

Լրահոս

Դիտել ավելին