Կարևոր իրադարձություններ

Անգամ հեռախոսը, որ տվեցին արյունոտ Էր. Վանաձորի ծննդատանը մահացած կնոջ սկեսուրը մանրամասներ է ներկայացնում. «Իրավունք»

21 Հոկտեմբեր, 2016 09:59
Անգամ հեռախոսը, որ տվեցին արյունոտ Էր. Վանաձորի ծննդատանը մահացած կնոջ սկեսուրը մանրամասներ է ներկայացնում. «Իրավունք»

Հոկտեմբերի 18-ին, Վանաձորի ծննդատանը ծննդկան Է մահացել. Վանաձորին մերձակա Գուգարք գյուղի բնակչուհի, 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը։ Կնոջ հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածի մեջ։ Ինչպես  «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց ծննդկանի սկեսուրը՝ Քնարիկ Մնացականյանը.

Հռիփսիմեի առաջին հղիությունն էր, երկու տարի առաջ էր ամուսնացել։ Երեխան առողջ ծնվել է, բայց հարսս ժամեր անց արյունահոսության պատճառով մահացել Է։ Վերջին անգամ   լացելով  զանգեց,   ասեց.

«Մամ ջան, հասի, արնաքամ եղա, մեռնում եմ»։ Էդ էր երեխաս վերջին խոսքերը։ Անգամ հեռախոսը, որ տվեցին արյունոտ Էր. Էդ զանգելու պահին պատկերացրեք ինչ վիճակում Էր։ Հարսիս այդ վիճակին բժիշկներն են գցել ու պիտի պատասխան տան։

 

 «Իրավունք»-ը փորձեց զրուցել նաև ծնունդն ընդունող բժիշկ Արսեն Բալայանի հետ, ով, սակայն, ինչպես մեզ փոխանցեցին Վանաձորի հիվանդանոցից, գտնվում Է սթրեսային վիճակում և աշխատանքի չէր գնացել։

 

Նշենք, որ ծննդկանի մահվան դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին