Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանի կինը պատրաստում է դիմում գրել, չի ուզում աշխատել նոր նախարարի հետ. «Հրապարակ»

21 Հոկտեմբեր, 2016 07:45
Սեյրան Օհանյանի կինը պատրաստում է դիմում գրել, չի ուզում աշխատել նոր նախարարի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին է հանդիպել նրա խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը` Սեյրան Օհանյանի կինը, եւ ասել, որ պատրաստվում է դիմում գրել. իրենք միմյանց չեն ճանաչում, ինքն աշխատանքի է անցել Դերենիկ Դումանյանի օրոք, որը նաեւ իր գիտական ղեկավարն էր, այժմ նպատակահարմար չի գտնում աշխատել:

Ալթունյանն ասել է` որոշումը Ձերն է: Երեկ առողջապահության կայքում դեռ կար Ռ․ Խաչատրյանի անունը, սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, նրա սենյակը նախարարությունում արդեն ազատվել է, այնտեղ Ալթունյանի բերած նոր աշխատակիցներն են նստում։ «Ռուզան Խաչատրյանն այս պահին արձակուրդում է»,- «գրե՞լ է նա ազատման դիմում» «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան, ասաց ԱՆ մամլո պատասխանատու Անահիտ Հայթայանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին