Կարևոր իրադարձություններ

«Մի ամբողջ ժողովուրդ՝ եզդիներ, հայեր ոչնչացնում են Սիրիայում, դե մի բան արա, փրկի․ հիմա էլ հո 1915թ․ չի՞․․»

08 Հոկտեմբեր, 2016 08:20
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Մի ամբողջ ժողովուրդ՝ եզդիներ, հայեր ոչնչացնում են Սիրիայում, դե մի բան արա, փրկի․ հիմա էլ հո 1915թ․ չի՞․․»

1915թ․ ցեղասպանության պատճառների և աշխարհի պատասխանատվության մասին խոսելիս, որպես կանոն մեղադրում են այն ժամանակվա բոլոր երկրներին, որ մատը մատին չտվեցին, երբ աչքների առջև մի ամբողջ ժողովուրդ, ազգ ոչնչացվում էր․․․Հետո էլ, դե պետություն չունեինք, տեր չունեինք․․․․

Բա հիմա և պետություն ունես, և, ըստ որոշների, նաև եվրազիյսկի սոյուզ ու ռազմավարական դաշնակից Կրեմլ՝ տեր ունես, ու աչքիդ առաջ մի ամբողջ ժողովուրդ՝ եզդիներ, հայեր ոչնչացնում են Սիրիայում, դե մի բան արա, փրկի։ Հիմա էլ հո 1915թ․ չի՞․․

Տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունես, , քաղաքական մտքի գիգանտ, հզոր ղեկավարներ ունես, հզոր դիվանագիտություն ունես․․․

Դե հիմա էլ ինքդ քեզ տերություն արա, մարդկանց փրկի, կանխի ոչնչացումը։

Հակառակ պարագայում, այլոց մեղադրում ես անգործության մեջ, իսկ հիմա անգործությամբ ես զբաղված։

Նաև, իսկ որն է քո պետություն ունենալու իմաստը, երբ եղած չեղածի հաշիվ է՝ մեկ է մարդկանց սպանում են․․․

Միայն փաստաթղթով չի չէ՞ ախր որոշվում․․․

 

Լրահոս

Դիտել ավելին