Կարևոր իրադարձություններ

«Honda Fit» մակնիշի ավտոմեքենայի առջևի անվադողերն արգելափակվել են փոսի մեջ

27 Սեպտեմբեր, 2016 10:20
«Honda Fit» մակնիշի ավտոմեքենայի առջևի անվադողերն արգելափակվել են փոսի մեջ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 07.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայի առջևի անվադողերն արգելափակվել են փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան առջևի անիվներով ընկել է ավտոտնակի հորանը:

Փրկարարները «Honda Fit» մակնիշի 34 VZ 224 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Մ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: 

 

Լրահոս

Դիտել ավելին