Կարևոր իրադարձություններ

«Երևան. արևի քաղաք». մայրաքաղաքի օրն այս տարի կնշվի ավելի համեստ կերպով (տեսանյութ)

26 Սեպտեմբեր, 2016 15:57
«Երևան. արևի քաղաք». մայրաքաղաքի օրն այս տարի կնշվի ավելի համեստ կերպով (տեսանյութ)

« Այս տարի Երևանի օրվան նվիրված միջոցառումներին կծախսվի ավելի քիչ գումար՝ համեմատած վերջին մի քանի տարիների ընթացքում մայրաքաղաքի օրվա տոնակատարություններին համար ծախսված գումարների հետ »,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում  հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Տոնակատարության բյուջեն կկազմի 65մլն դրամ:

Մայիսին Երևանի քաղաքապետարանը վերանայել է մայրաքաղաքի օրվան նվիրված  «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների համար նախատեսված բյուջեն՝ կրճատելով այն և  ֆինանսական միջոցներն ուղղելով Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված, հաշմանդամ և վիրավոր զինծառայողների ընտանիքներին.  «Այս տարի  «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ: Ի տարբերություն անցած տարիների, երբ տոնակատարությունը տևում էր երկու օր, այս տարի այն կլինի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին: Ամենածավալուն միջոցառումները, որոնք միաժամանակ ամենածախսատարն էին, կրճատվել են: Տեղի չեն ունենա մասնավորապես Հանրապետության հրապարակում գալա համերգը, շքերթը, քաղաքապետարնի դիմաց տեղի ունեցող միջացառումներ »:

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ այս տարի փակ կլինեն միայն երկու փողոցներ Էրեբունի փողոցը՝  Էրեբունի թանգարանին հարող տարածքով և Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ:

Տոնակատարության կարգախոսն է՝ Երևան. արևի քաղաք, իսկ լոգոտիպը կազմված է արևի շողերը խորհրդանշող նարնջագույն և կարմիր գույներով: Մայրաքաղաքի օրվա տոնակատարությամբ նախատեսված են 34 անուն միջոցառումներ: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

 

Լրահոս

Դիտել ավելին