Կարևոր իրադարձություններ

ԽՄԿԿ֊ն էլ ավելի շատ գենսեկ կորցրեց և ի՞նչ եղավ վերջում՝ մնա՞ց․․․

28 Նոյեմբեր, 2016 15:53
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
ԽՄԿԿ֊ն էլ ավելի շատ գենսեկ կորցրեց և ի՞նչ եղավ վերջում՝ մնա՞ց․․․

Ուղղակի ճիշտ խոստովանություն է, որ ՀՀԿ֊ն նույնականացրել է իրեն պետության հետ և ՀՀԿ֊ի գոյություն ունի ոչ թե իր քաղաքականության շնորհիվ, այլ իշխանության լծակները յուրացնելու և ամեն ապօրինությամբ իր ձեռքերում պահելու գնով։ Իսկ կուսակցության լիդերը Անդրանիկ Մարգարյանից հետո ոչ թե ընտրվեց ներսից, այլ կուսակցությունը յուրացվեց արդեն իսկ իշխանություն ունեցող Սերժ Սարգսյանի կողմից։

Ավելին, ՀՀԿ֊ի նախագահ ընտրվեց մարդ, որին հենց ՀՀԿ֊ն անվստահություն էր հայտնել 1999թ․ հոկտեմբերի 27֊ի ահաբեկչական գործողությունից հետո։ 
Այս ամոթալի ուզուռպացիայի մասին խոսեք, ոչ թե ուզուռպացվածի ու ստրկացվածի դիքերից աղավաղեք պատմական փաստերը։

ՀՀԿ֊ն ուզուրպացվեց Սերժ Սարգսյանի կողմից, և միայն անունը մնաց, բայց ամանինը մուռտառվեց։

Կից նյութը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին