Ներկայացվող բաղադրատոմսերը լավագույն միջոցներ են եղունգների ամրացման, աճի և սպիտակեցման համար։
Դիմակ աղով և յոդով` ամրացման համար
Մեկ ճաշի գդալ աղին ավելացրեք մի քանի կաթիլ յոդ։ Շփելով քսեք օրը մի քանի անգամ։
Կարմիր աղացած պղպեղով դիմակ` աճի համար
Կես թեյի գդալ աղացած կարմիր պղպեղի վրա ավելացրեք 10 կաթիլ եռացրած ջուր։ Ստացված զանգվածը խառնեք ձեռքի համար նախատեսված յուղոտ կրեմի հետ և խառնուրդը տաքացրեք` մտցնելով տաք ջրի մեջ։
Քսեք եղունգներին և պահեք 15 րոպե։
Կիտրոնի հյութ՝ սպիտակեցման համար
Կիտրոնի կտորները դրեք եղունգների վրա, պահեք 10 րոպե և հիացեք արդյունքով։
Աղբյուր` LADYNEWS.am