Կարևոր իրադարձություններ

«Անկախ նրանից՝ կմտնի վարչապետը ՀՀԿ թե ոչ մենք նույն թիմի անդամ ենք»․ Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

16 Նոյեմբեր, 2016 14:42
«Անկախ նրանից՝ կմտնի վարչապետը ՀՀԿ թե ոչ մենք նույն թիմի անդամ ենք»․ Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ ղեկավար ՎահրամԲաղդասարյանը Shabat.am-ի հետ զրույցում դրական վերաբերմունք արտահայտեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հանրապետական կուսակցություն ընդգրկվելու առնչությամբ։ Մեր այն հարցին, թե ինչպես է նա վերաբերում վարչապետի կողմից իշխող կուսակցությանն ադամակցելուն, Բաղդասարյանը պատասխանեց․ «Նա մեր թիմի անդամն է՝ անկախ նրանից՝ կլինի կուսակցական, թե ոչ։ Մենք նման պահանջ չենք դրել։ Մենք ուրախ կլինենք, եթե նա որոշի կուսակցությանն անդամակցելու դիմում ներկայացնել, որովհետև մեր շփումները գործադիր մարմնում ավելի առարկայական կլինի։ Անկախ նրանից, կմտնի նա կուսակցություն, թե ոչ, կուսակցությունը վստահել է Կարեն Կարապետյանին և առաջարկել, որ նա գրավի վարչապետի պաշտոնը։ Նա համաձայնել է ինչը նշանակում է, որ մենք նույն թիմի անդամ ենք»։

Պատասխանելով Վանաձորում գործող ընդդիմադիր քաղակական ուժերի կողմից ավագանու նիստերի բոյկոտելման և երեք ամսվա ընթացքում քվորում չապահովելու պատճառով ավագանու լուծարման վերաբերյալ Shabat.am-ի հարցին՝ Բաղդասարյանը նշեց, որ այդ ընդդիմադիր ուժերը չեն կարողանում վերահսկել իրենց անդամների վարքը․ «Նրանք իրար մեջ խնդիր ունեն, իրար փչացնելու, պարզելու, թե ով է ավելի ընդդիմադիր։ Երբ ուզում է, թող լինի ընտրություն, երբ ուզում է ավագանին լուծարվի, դրանից տուժում է վանաձորցին։ Իրենց քաղաքական ինտրիգները, վեճերը, իրենց դեմքը պահելու խնդիրները տեղափոխել են այդ անմեղ քաղաք՝ Վանաձոր։ ԱԺ ընտրություններին նայեք, փակ գաղտնի քվեարկությանը նայեք․ հանրապետականը 70 մարդ է, մենք հավաքում ենք 106 ձայն, 98 ձայն։ Որտեղի՞ց են այդ թվերը։ Իրենք չեն կարողաննում իրենց պատգամավորների նկատմամբ վերահսկողություն սահմանել, գնու՞մ են Վանաձոր քաղաք։ Նրանց ցուցակները նայեք, որևէ մեկը կապ ու՞նի իրենց կուսակցության հետ։ Մարդիկ ընտրել են իրենց քաղաքապետին՝ իրենց տեսուճանաչ մարդուն»։

 

Լրահոս

Դիտել ավելին