Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունների հիմնական փուլը: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00-ն: Այս մասին տեղեկացնում է bbc.com-ը:
Կենտրոնական ընտրական տեղամսի տվյալներով՝ բացվել է 6129 ընտրատեղամաս, որոնցից 29-ը երկրի սահմաններից դուրս է: Ընտրությունները համարվում են կայացած, եթե մասնակիցների թիվը ընտրողների ցուցակում ընդգրկվածների կեսից ավելին է: