Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    533,5
    541,5

  • RUB

    7,51
    7,71

Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհին 15 ամսվա ընթացքում 180 երկիր է այցելել

29 Հոկտեմբեր, 2016 00:00
Ամերիկուհին 15 ամսվա ընթացքում 180 երկիր է այցելել

Ամերիկուհի Կասանդրա Դե Պեկոլը 15 ամսվա ընթացքում 180 երկիր է այցելել. նա մտադիր է համաշխարհային ռեկորդ սահմանել ու դառնալ առաջին կինը, ով Միավորված ազգերի կազմակերպության անդամ բոլոր երկրները կայցելի նվազագույն ժամկետում:

The Daily Mail-ը գրում է, որ Կասանդրան իր ճանապարհորդությունը սկսել է 2015 թվականի հուլիսին: Այդ ժամանակահատվածում 27-ամյա կինն ավելի քան 250 թռիչք է իրականացրել: Նա մտադիր է այցելել ՄԱԿ-ի կազմի մեջ մտնող բոլոր 193 երկրները, ինչպես նաև մասամբ ճանաչված 3 հանրապետություն` այդ թվում Կոսովո:

Դե Պեկոլի խոսքով` նա դեռ մանկուց ցանկացել է տեսնել աշխարհը, ծանոթանալ տարբեր մշակույթներին ու կրոններին: Մի երկիր այցելության համար նրան միջինը 2-5 օր է պահանջվում:

Կինը պատմել է, որ ճանապարհորդության ընթացքում ինքը մոտ 198 հազար դոլար է ծախսել: Այդ ժամանակահատվածում նրան ֆինանսապես աջակցել են ուրիշ մարդիկ: Նրա խոսքով` ինքն իր բոլոր հովանավորներին գտել է ճանապարհորդության ժամանակ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին